Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ֆիլմեր առանց սահմանների

Ֆիլմեր առանց սահմանների
04.07.2014 | 11:01

Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում: Մասնավորապես, հուլիսի 15-17-ին տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցելու տաղանդավոր կինոգործիչներին և նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությանը և համարտադրությանը: Մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ն ընտրվել են՝ ներկայացվելու և մրցելու զարգացման երեք դրամաշնորհների (€5,000, €3,500, €3,500) համար:

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը կրկին կներկայացնի նաև Ֆիլմեր առանց սահմանների կինոծրագիրը: Ծրագրում կներկայացվի 17 թեմատիկ հետաքրքրական ֆիլմ՝ ստեղծված Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջին տարիներին: Ցուցադրությունները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում` «Մոսկվա» և «Նաիրի» ՚կինոթատրոններում: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ «Մոսկվա» ՚կինոթատրոնի կարմիր դահլիճում, «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» (ռեժ.` Վիկտորյա Տրոֆիմենկո, ՈՒկրաինա) ֆիլմի ցուցադրությամբ:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ